Գլխավոր Քաղաքականություն Անհրաժեշտ է, որ արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի. Կարապետյան

Անհրաժեշտ է, որ արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի. Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգին:

Նա նշեց՝ անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի:

«Ներկայում կառավարության մի շարք որոշումներով՝ փորձաքննության անցկացման կարգերում ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը, արդյունքում գործարարների մոտ կարող է առաջանալ տարընկալում», – նշեց նա:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

Comments
SHARE