Գլխավոր Քաղաքականություն ԱԺ-ն աչք չի բացում քեֆերից

ԱԺ-ն աչք չի բացում քեֆերից

Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես գրել էր «Ժողովուրդ»-ը, երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում: Երեկ էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր:

«Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին: Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան»,-գրել է թերթը:

Comments
SHARE