Գլխավոր Միջազգային Հրապարակվել է պետությունների ցուցակը, որտեղ առավել լավ է թաքցնել եկամուտները

Հրապարակվել է պետությունների ցուցակը, որտեղ առավել լավ է թաքցնել եկամուտները

ԵՄ ղեկավարությունն այս շաբաթ հրապարակել է պետությունների և տարածքների թարմացված ցուցակը, որոնք նշվում են որպես «ենթադատություններ, որոնք հրաժարվում են համագործակցել հարկման վերաբերյալ հարցերի լուծման գործում»: Այս մասին գրում է nua.in.ua-ն:

Ցուցակում ներառվել են՝
1. Արևելյան Սամոա
2. Բահրեյն
3. Բարբադոս
4. Գրենադա
5. Գուամ
6. Հարավային Կորեա
7. Մակաո
8. Մարշալյան կղզիներ
9. Մոնղոլիա
10. Նամիբիա
11. Պալաու
12. Պանամա
13. Սենթ-Լյուսիա
14. Սամոա
15. Տրինիդադ և Տոբագո
16. Թունիս
17. Արաբական Միացյալ Էմիրություններ

ԵՄ-ում նշել են, որ ցուցակում ներառված բոլոր տարածքների և երկրների նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ «միջազգային քաղաքականությանը, տնտեսական կապերին և զարգացման ոլորտում համագործակցությանը» վերաբերող:

Գաղտնիք չէ, որ ԵՄ ղեկավարությունը նաև փորձում է պատասխանատվության ենթարկել Նիդերլանդներին և Իռլանդիային՝ նրանց մեղադրելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Starbucks-ը և Apple-ը, ինչպես նշվում է, անարդար հարկային արտոնություններ տրամադրելու մեջ:

Comments
SHARE