Գլխավոր Հիմնական Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը ազատվել է պաշտոնից

Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

Comments
SHARE