Գլխավոր Հասարակություն iPhone X-ը հիշում է միայն մեկ դեմք

iPhone X-ը հիշում է միայն մեկ դեմք

Apple ամերիկյան կորպորացիայի կողմից օրեր առաջ ներկայացված «հոբելյանական» iPhone X-ում առկա Face ID գործառույթը հիշում է միայն մեկ դեմք։ Այս մասին ասվում է Phone Arena պարբերականի կողմից գործառույթի նկարագրության մեջ։

Հայտնի է, որ Touch ID համակարգը, որը ներդրված է նախորդ iPhone-ներում, կարող է հիշել մինչև 5 մատնահետք։ Սակայն դա վիճարկվում է նրանով, որ մարդու մատները հինգն են, մինչդեռ դեմքը՝ մեկը։

Դա նշանակում է, որ մի քանի մարդ չի կարող համատեղ հասանելիություն ունենալ մեկ սարքին։ Մասնագետները կարծում են, որ դա հազիվ թե կարելի լինի թերություն համարել։

iPhone X-ի նախնական պատվերների ընդունումը կսկսվի հոկտեմբերի 27-ին։ Նորույթի արժեքը կազմում է 999 դոլար

Comments
SHARE