Գլխավոր Քաղաքականություն ՀՀ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն ընդունվեցին քննարկված բոլոր նախագծերը

ՀՀ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն ընդունվեցին քննարկված բոլոր նախագծերը

Ազգային ժողովն ավարտեց իր քառօրյա նիստերի աշխատանքները՝ օրակարգի նախագծերը սպառելով: Նիստն ավարտվեց քննարկված նախագծերի քվեարկությամբ:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 «կողմ» ձայներով, «դեմ», «ձեռնպահ» չկար:

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և ընդունվեց միաձայն՝ 81 ձայն:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կից ներկայացված փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 81 «կողմ», 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» քվեարկությամբ:

Comments
SHARE