Գլխավոր Հասարակություն Կինն ահազանգում է, որ իր 17-ամյա որդուն ձերբակալել են այսօր Վերնիսաժում հնչած...

Կինն ահազանգում է, որ իր 17-ամյա որդուն ձերբակալել են այսօր Վերնիսաժում հնչած կրակոցների պատճառով

Քիչ առաջ Վերնիսաժի մոտ մի կին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր 17-ամյա որդուն՝ Էդգար Ղալեչյանին, ոստիկանները ձերբակալել են՝ այսօր տեղի ունեցած կրակոցների պատճառով:

Նա ասաց, որ կրակոցներ են հնչել, որից հետո ինքը նկատել է, որ երկու երիտասարդ արագ վազում են: Ըստ նրա՝ այդ երիտասարդները դիմակավորված չեն եղել:

Կինը պահանջում է, որ իր տղային ազատ արձակեն: Նա ասաց, որ ոստիկաններն իր տղային հարցաքննելու համար են ձերբակալել, բայց, ըստ նրա, դա անհասկանալի է, որովհետև այդտեղ բազմաթիվ ականատեսներ են եղել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն էլ լրագրողներին ասաց, որ դեռ վաղ է որևէ բան ասել դեպքի կապակցությամբ:

Comments
SHARE