Գլխավոր Հասարակություն Ինչ են պատմում Վերնիսաժի կրակոցների ականատեսները. հյուրանոցի ներսում արտերկրից ժամանած հյուրեր են...

Ինչ են պատմում Վերնիսաժի կրակոցների ականատեսները. հյուրանոցի ներսում արտերկրից ժամանած հյուրեր են եղել. ArmLur.am

Արդեն հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Վերնիսաժի տարածքում, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ:  ArmLur.am-ը զրուցել է Վերնիսաժի տարածքում գտնվող առևտրականների հետ, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ սկզբում երկու կրակոց են լսել, այնուհետև հնչել է կրակոցների շարք, որից հետո էլ ամբոխը խառնվել է իրար:

Ընդգծենք, որ կրակոցները եղել են «Թուֆենկյան» հյուրանոցի հարևանությամբ: Հայտնի է, որ այս հյուրանոցում հիմնականում լինում են զբոսաշրջիկներ կամ արտերկրից ժամանած հայտնի հյուրեր: Մեր տեղեկություններով, դեպքի ժամանակ էլ հյուրանոցի ներսում եղել է դեսպաններից մեկը, ով ճաշելիս է եղել արտերկրից ժամանած հյուրի հետ: Ստացվում է այնպես, որ Երևանի հենց կենտրոնում, որտեղ մշտապես բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, շրջելն այլևս անվտանգ չէ:

Ականատեսները ArmLur.am-ի հետ զրույցում նշել են, թե վիրավորներին մշտապես ուղեկցել է «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի համարանիշները խոսում էին այն մասին, որ այն պատկանում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի թիկնազորին:

Comments
SHARE