Գլխավոր Հասարակություն Ինչպես ճիշտ ընտրություն կատարել iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի և iPhone X-ի...

Ինչպես ճիշտ ընտրություն կատարել iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի և iPhone X-ի միջև. The Verge-ի վերլուծությունը

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրեց հոբելյանական iPhone X սմարթֆոնը, ինչպես նաև՝ iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները: Բնականաբար, բրենդի երկրպագուների առաջ բարդ ընտրություն դրվեց՝ 3 նորույթից ո՞րն է պետք գնել:
Ինչպես նշում է The Verge-ը, ներկայացված մոդելների հարցում ճիշտ կողմնորոշվելու ու լավ ընտրություն անելու համար անհրաժեշտ է իմանալ, թե iPhone-ի նոր մոդելներն իրարից ինչով են տարբերվում և ինչ ընդհանրություններ ունեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ դրանց շարքում ամենահզորն ու ամենաթանկը iPhone X-ն է, որն արժե 1.000 դոլար, ունի շուկայում հեղափոխական համարվող Face ID դիմաճանաչողական գործառույթը, ամենաորակյալ OLED էկրան, բայց զուրկ է կառավարման գլխավոր կոճակից (Home button): Մինչդեռ iPhone 8-ն ու 8 Plus-ն ավելի էժան են ու համալրված են ավելի հին համարվող Touch ID-ով (մատնահետքերի ճանաչման գործառույթ):
Ստորև ավելի մանրամասն ներկայացված են բոլոր 3 մոդելների առավելություններն ու թերությունները.

 

iPhone 8

 

Image result for iPhone 8

 

Այն առաջին iPhone-ն է, որ ունի անլար լիցքավորման հնարավորություն, ապակյա պանել, 12 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ ու գերհզոր A11 Bionic չիպ, որը ներդրված է նաև iPhone X-ում: Ի տարբերություն iPhone 8 Plus-ի՝ այն առավել հեշտ է մի ձեռքով օգտագործման հարցում: Սմարթֆոնի գլխավոր առավելությունն այն է, որ սարքը տեխնիկական բնութագրով քիչ է զիջում iPhone 8Plus-ին, որը մի քանի հարյուր դոլարով ավելի թանկ է iPhone 8-ից:

Ինչ վերաբերում է դրա թերություններին, ապա դրա էկրանն ավելի փոքր է (4.7 դյույմ անկյունագիծ) մյուս 2 մոդելների էկրաններից: Այն ունի անհամեմատ ավելի փոքր մարտկոց: Բացի այդ, դրա ֆոտոխցիկում բացակայում են որոշ առաջադեմ հնարավորություններ, որոնք առկա են iPhone X-ում:

 

iPhone 8 Plus

 

Image result for iPhone 8 plus

Ինչ վերաբերում է iPhone 8 Plus-ի առավելություններին, ապա այն ևս անլար լիցքավորմամբ է, ունի ավելի մեծ՝ 5.5 դյույմանոց LCD էկրան, iPhone X-ի նույն առաջադեմ ֆոտոխցիկը, երբևէ iPhone-ներում ներդրված A11 Bionic չիպը: Բացի այդ, դրա մարտկոցը ներկայացված բոլոր մոդելներից ամենաորակյալն է:

Հարկ է նշել նաև iPhone 8 Plus-ի թերությունների մասին: Դրա էկրանը ոչ թե OLED է, այլ LCD: Սակայն  միևնույն ժամանակ այս մոդելի ու iPhone X-ի գնային տարբերությունը չնչին է:

iPhone X

 

Image result for iPhone x

Խոսելով iPhone X-ի առավելությունների մասին՝ The Verge-ը նշում է, որ արտաքնապես այն չափազանց տպավորիչ է ու ֆուտուրիստիկ. դիզայնի առումով՝ դուրս մրցակցությունից: Այն միանշանակ տարբերվում է բոլոր iPhone-ներից: Դրա էկրանը 5.8 դյույմանոց է, կորպուսը՝ չժանգոտվող պողպատից: Ի տարբերություն iPhone 8-ի ու 8 Plus-ի՝ նորույթով հնարավոր է HDR տեսանյութեր դիտել: Այնուհանդերձ՝ մոդելի գլխավոր առավելությունն ու նորարարությունը Face ID-ն է, որը հնարավորություն է տալիս միայն մի հայացքով ապակոդավորել հեռախոսը:

iPhone X-ն առանձնանում է նաև նոր էմոձիներով, որոնք դարձել են շարժուն ու կարողանում են շարժվել՝ հետևելով օգտատիրոջ դիմախաղին: Մյուս iPhone-ների դեպքում այս գործառույթը հասանելի չէ:

Սակայն, ըստ մասնագետների, հոբելյանական iPhone-ը պոտենցիալ գնորդներին կարող է վանել չափազանց բարձր գնով, Touch ID-ի ու կառավարման գլխավոր կոճակի բացակայությամբ: Դրա թերություններից մեկն էլ այն է, որ նոր հեռախոսի դեպքում AppleCare+ հավելվածը շատ ավելի թանկ արժե:

 

Comments
SHARE