Գլխավոր Հասարակություն Էրիկ Անթառանյանն առաջին ձեռքից, առաջին դեմքով կանդրադառնա դրամատիկ և խնդրահարույց պատմությունների

Էրիկ Անթառանյանն առաջին ձեռքից, առաջին դեմքով կանդրադառնա դրամատիկ և խնդրահարույց պատմությունների

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Էրիկ Անթառանյանը կներկայանա նոր հեռուստանախագծով: «Առաջին տաղավար»-ը կանդրադառնա հասարակական, սոցիալական կարեւոր խնդիրների ու հարցերի, դրամատիկ պատմությունների, որոնց կենտրոնում մարդն է:

Հեռուստանախագծի լրագրողական թիմը կփնտրի ու կգտնի պատմություններ, որոնք կարիք ունեն լուսաբանման, համակողմանի ուսումնասիրման ու քննարկման: Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, օգնել անելանելի իրավիճակում հայտնված մարդուն, լսել, կարեկցել ու քննարկել խնդիրը. այս հիմնական հարցադրումների շրջանակում է ձեւավորվելու հաղորդման հիմնական անելիքը:

«Առաջին տաղավարում» կլինեն նաեւ մամուլում ու սոցցանցերում ամենաքննարկված ու ամենաքննարկվող պատմությունները, այն պատմությունները, որոնց կենտրոնում անհատի խնդիրն է:

Հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:00-ին:

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը:

Comments
SHARE