Գլխավոր Քաղաքականություն Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումներին

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկի քաղգործկոմի նախագահ Անդրեյ Շորեցի հրավերով սեպտեմբերի 8-10-ն այցելել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք՝ մասնակցելու Մինսկի հիմնադրման 950-ամյակին նվիրված միջոցառումներին:

Երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մինսկ քաղաքի ղեկավարության հետ: Քաղաքի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեմաղթանքները փոխանցելով գործընկերներին՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ խորացնելու Մինսկի հետ առկա համագործակցությունը:
Անդրեյ Շորեցն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների, ինչպես նաև հրավերն ընդունելու և տոնակատարություններին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:
Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձանին ծաղկադրման արարողությանը: Պատվիրակությունը մասնակցել է նաև տոնական այլ միջոցառումների:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Comments
SHARE