Գլխավոր Հասարակություն Ամերիկուհին իր շան սատկելու պատճառով դատական հայց է ներկայացրել Starbucks-ի դեմ

Ամերիկուհին իր շան սատկելու պատճառով դատական հայց է ներկայացրել Starbucks-ի դեմ

Ամերիկյան Դերվեր քաղաքի բնակչուհին (Կոլորադո) դիմել է դատարան՝ մեղադրանք առաջադրելով սուրճի և թեյի վաճառքով զբաղվող Starbucks ցանցի դեմ։ Նա մեղադրում է ընկերությանն իր շան սատկելու և իրեն ծանր այրվածքներ պատճառելու մեջ։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը։

2015 թվականի սեպտեմբերին Դիանա Սալաս-Սոլանոն մեքենայով մոտեցել է սրճարանի պատուհանին, որտեղից թեյ է գնել։ Կնոջ խոսքով՝ բարի աշխատողն իրեն է մեկնել բաժակը՝ առանց հատուկ բռնիչի և վատ փակված կափարիչով։

Արդյունքում նա վառել է մատն ու լցրել թեյը որովայնի ու ազդրի վրա։ Ստացած այրվածքներից կինը ճչացել է։ Նրա ծնկներին է նետվել շունը՝ թափելով բաժակում մնացած ըմպելիքն իր վրա։

Շունը ստացած այրվածքներից սատկել է անասնաբուժական կլինիկայում, իսկ կնոջը մաշկի փոխպատվաստում է կատարվել։

Ընկերությունն աշխատակցի մեղքը հերքում է։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենց տրամադրության տակ կա տեսանյութ, որն ապացուցում է իրենց իրավացիությունը։ Նրանք պատրաստ են այն ներկայացնել առաջին դատական լսմանը։

Comments
SHARE