Գլխավոր Քաղաքականություն Պեդրո Ագրամունտն արդեն իսկ բոլորին ցույց է տվել, որ ինքը բացարձակապես չի...

Պեդրո Ագրամունտն արդեն իսկ բոլորին ցույց է տվել, որ ինքը բացարձակապես չի հարգում որևէ արժեք. Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբերի 9-ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Քննարկվելու է ԵԽԽՎ-նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ այս անգամ նոր ընթացակարգ է սահմանվել:

«Ի տարբերություն նախորդ նստաշրջանի, երբ քննարկվում էր որևէ հատուկ բանաձև, բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել ու ելույթ ունենալ, այս անգամ կարող է հնարավորություն է տրված ելույթ ունենալ անվստահության բանաձևի հեղինակին՝ նորվեգացի պատգամավորին՝ Ինգրիդ Սկոյին, այնուհետև քաղաքական 5 խմբերի ղեկավարներին: Դրանից հետո նոր, եթե Պեդրո Ագրամունտն այնտեղ կլինի ու ցանկություն կունենա իր դիրքորոշումը ներկայացնելու, ձայն կտրվի: Այս գործընթացին անմիջապես կհաջորդի բաց քվեարկությունը, որտեղ պարզ կլինի, թե ով ինչպես է քվեարկում: Քվորում ապահովելու համար պահանջվում է 102 ձայն և, երկու-երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»,- մանրամասնել է նա:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Պեդրո Ագրամունտն արդեն իսկ բոլորին ցույց է տվել, որ ինքը բացարձակապես չի հարգում որևէ արժեք, այդ թվում իր խմբակցությանը՝ ԵԺԿ-ին: Սակայն Հովհաննիսյանը, չի կարծում, թե Պեդրո Ագրամունտը համակերպվել է ներկայիս վիճակի հետ և չի փորձելու այլ քայլեր անել:

Comments
SHARE