Գլխավոր Հասարակություն Պաշտոնանկություն ոստիկանության համակարգում

Պաշտոնանկություն ոստիկանության համակարգում

ՀՀ ոստիկանության համակարգում այսօր` սեպտեմբերի 13-ին, պաշտոնանկ են արվել մի շարք պաշտոնյաներ, նրանց մի մասը վերանշանակվել է, մի մասը՝ ոչ։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկնաապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանապետը։ Նրանք կադրային ռեզերվում են։

Մենք տեղեկացանք, որ Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արագածոտնի մարզային ղեկավար Ռոման Կիրակոսյանը։ Աբովյանում նշանակվել է Արսեն Արզումանյանը, որը նախկինում քրեական հետախուզության վարչությունում է աշխատել։ Կադրային տեղափոխումներ են եղել Վայոց ձորում, Արագածոտնում, Իջեւանում եւ Ստեփանավանում։ Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել Լյովա Յազիչյանը։ Իջեւանի բաժնի պետը տեղափոխվել է Ստեփանավան, Ստեփանավանինը՝ Մեծամոր, Մեծամորում նշանակվել է Իջեւանի նախկին պետը։

Comments
SHARE