Գլխավոր Հիմնական Մենք պատրաստ ենք բանակցությունների գազ մատակարարող ցանկացած երկրի հետ

Մենք պատրաստ ենք բանակցությունների գազ մատակարարող ցանկացած երկրի հետ

Հայաստանը պատրաստ է բանակցությունների գազ մատակարարող ցանկացած երկրի հետ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Երկրի իշխանությունները պատրաստ են դիտարկել ցանկացած առաջարկություն, եւ եթե որեւէ մեկը ներկա գնից ավելի էժան գին առաջարկի, բանակցությունների հետ կապված ոչ մի խոչընդոտ չի լինի, հայտարարեց նա։

Այնուամենայնիվ, նա հավելեց, որ տարածաշրջանում Հայաստանի համար գազի գինը կարելի է արտոնյալ անվանել։ Բելառուսում, տարանցման արժեքը ներառելու դեպքում, ավելի թանկ է ստացվում։ Իսկ Ղազախստանի եւ Ռուսաստանի պարագայում պետք չէ մոռանալ, որ նրանք ունեն սեփական գազը, հիշեցրեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, որ պետք է աշխատել ձեռնարկությունների էներգետիկ արդյունավետության ուղղությամբ՝ գազի կոնյուկտուրային գներից հնարավորինս քիչ կախված լինելու համար։

Comments
SHARE