Գլխավոր Միջազգային Մահացել է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն

Մահացել է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն

Կյանքի 61-րդ տարում մահացել է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն: Այդ մասին հաղորդվում է Սիբիրի պետական բժշկական համալսարանի կայքում, որտեղ քաղաքական գործիչը մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն էր:

Պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Եվտուշենկոն 2016 թվականի սեպտեմբերին յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավոր է դարձել Տոմսկի մարզից: Նա միջազգային գործերի կոմիտեի անդամ էր եւ ներկայացնում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Comments
SHARE