Գլխավոր Միջազգային Հայտնի են աշխարհի «ամենաանհյուրընկալ» երկրները

Հայտնի են աշխարհի «ամենաանհյուրընկալ» երկրները

Հրապարակվել է այս տարվա «ամենաանհյուրընկալ» երկրների վարկանիշը՝ ըստ Passport Index-ի։
Ծրագրի հետազոտության արդյունքում աշխարհի ամենաանհյուրընկալ երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սիրիան և Թուրքմենստանը: Passport Index-ի փորձագետների համաձայն՝ այս երկրներ այցելելու համար բոլոր երկրների քաղաքացիներին անհրաժեշտ են վիզաներ կամ մուտքը թույլատրող այլ փաստաթղթեր:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Անգոլան. այս երկիր առանց վիզայի կարող են մուտք գործել միայն Նամիբիայի քաղաքացիները:
Աշխարհի ամենաանհյուրընկալ երկրների ցանկի երրորդ տեղը կիսել են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքը և Լիբիան. այս երկրներից յուրաքանչյուրն առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն է տրամադրում 3 երկրի քաղաքացիների:
Ինչպես գրում է lenta.ru-ն, վարկանիշում հաշվի են առնվել 198 երկրի ու տարածքի մասին տվյալներ։

Comments
SHARE