Գլխավոր Հիմնական Կառավարությունն ունի՞ սցենար, որի պարագայում կդադարեցնի ԵՏՄ անդամակցությունը. Վարչապետի պատասխանը

Կառավարությունն ունի՞ սցենար, որի պարագայում կդադարեցնի ԵՏՄ անդամակցությունը. Վարչապետի պատասխանը

Պատրաստ ենք հաշվարկներով, վերլուծություններով ներկայացնել իրավիճակը, թե ինչով է ԵՏՄ անդամակցությունը լավ հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցերց. «Արդյոք դուք որպես կառավարություն գնահատե՞լ եք ԵՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը: Հայաստանն ի»նչ կորսված հնարավորություններ ունի: Հաշվի առնելով, որ ջանասիրաբար մղվում ենք ԵՏՄ, կառավարությունն ունի՞ սցենար, որի պարագայում կհամարեք, որ պետք է դադարեցնել անդամակցությունը, թե մենք կսպասենք, որ ինքն իր սեփական մահով մահանա»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ինչո՞վ է ԵՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ի՞նչ կլիներ, եթե մենք ԵՏՄ-ում չլինեինք, այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց մենք չենք կորցրել շուկաներ ԵՏՄ ակումբի անդամ լինելով:

Եթե կարող եք հուշել, սիրով կլսեմ: Ընդհանրապես ԵՏՄ անդամ լինելով, ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք ավելի պակաս ուշադիր ենք: Կգա՞ պահը, որ ԵՏՄ-ից դուրս գանք, այս պահին նման մտավախություն չենք տեսնում: Եթե այդ ակումբի անդամ լինելով, դուք ռիսկեր եք տեսնում, որ այլ շուկաներից հետ ենք ընկնում, խնդրում եմ հուշեք»:

Comments
SHARE