Գլխավոր Միջազգային Իրանում ձերբակալվել է ԻՊ ահաբեկիչ

Իրանում ձերբակալվել է ԻՊ ահաբեկիչ

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է «Իսլամական պետության» հետ  կապ ունեցող ահաբեկչի ձերբակալության մասին, ով  ահաբեկչությունների շարք էր ծրագրել Թեհրանում:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը: Կասկածյալը ձերբակալվել է Թեհրան նահանգի Անդիշե քաղաքում:

«Ներկա պահին շատ կարևոր տեղեկություն է ստացվել ԻՊ անդամի հեռախոսից, քննություն ընթացքում է»,- ասել է Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի տեղի ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ամին Յաամինին:

Նրա խոսքով, ահաբեկիչների խումբը պլանավորել էր 300 ահաբեկչական ակտ իրականացնել մահմեդականների համար Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքում:

Comments
SHARE