Գլխավոր Միջազգային Թբիլիսիում մեկնարկում է Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը

Թբիլիսիում մեկնարկում է Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը

Թբիլիսիում սեպտեմբերի 13-14-ին տեղի կունենա Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը (International Local Economic Development Forum): Այդ մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Թվով 10-րդ համաժողովին կմասնակցեն շուրջ 100 զեկուցողներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Մոլդովայի, Թուրքիայի ներկայացուցիչները: Միջոցառումը, որի կազմակերպիչը Թբիլիսիի քաղաքապետարանն է, անցկացվում է 2007 թվականից:

«Այդ ժամանակաընթացքում համաժողովը բացառիկ տարածաշրջանային հարթակ է դարձել այն հարցերի քննարկման համար, որոնք կապված են շրջանների զարգացման հետ: Համաժողովի մասնակիցները գաղափարների ու փորձի փոխանակման հնարավորություն ունեն»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Comments
SHARE