Գլխավոր Միջազգային Անվանվել են աշխարհի ամենաանհյուրընկալ երկրները

Անվանվել են աշխարհի ամենաանհյուրընկալ երկրները

Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Թուրքմենստանը գլխավորել են ամենաանհյուրընկալ երկրների ցուցակը։ Passport Index պորտալի վարկանշային աղյուսակի համաձայն՝ այդ պետություններն առանց վիզա մուտքի համաձայնագրեր չունեն։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անգոլան, որն առանց վիզա մուտք է տրամադրում միայն Նամիբիայի զբոսաշրջիկներին։ Երրորդ հորիզոնականում Բութանն է, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքը և Լիբիան, որոնք իրենց մոտ առանց վիզայի թողնում են 3 երկրների ճանապարհորդների։ Աղյուսակում ընդգրկված են 198 երկրներ։

Ավելի վաղ կազմվել էր ամենահյուրընկալ երկրների ցուցակը, որում ներառվել են Կոմորյան կղզիները, Կոդ դ՝Իվուարը, Մադագասկարը, Մալդիվները և այլ պետություններ, որոնք չեն սահմանափակում մուտքն իրենց տարածք։

Comments
SHARE