Գլխավոր Հասարակություն Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությունը հետ կանչելու հիմքեր չկան. Արծվիկ Մինասյան

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությունը հետ կանչելու հիմքեր չկան. Արծվիկ Մինասյան

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությունը հետ կանչելու հիմքեր չկան։ Այս մասին հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։

Նախարարությոնը Lydian Armenia ընկերությանն առաջարկել է երկկողմանի հանդիպում անցկացնել միջազգային փորձագետների հետ, որոնք իրենց կասկածներն են արտահայտել հանքավայրի շահագործման անվտանգության վերաբերյալ, հավելել է նա։

Պաշարների ներկա գնահատականներով՝ Ամուլսարի հանքավայրը Հայաստանում ոսկու պաշարների ծավալներով երկրորդ հանքավայրն է (73․7 տ ոսկի ու 294 տ արծաթ)։

Comments
SHARE