Գլխավոր Հիմնական Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ նիստում քննարկված հարցերին:

Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի քննարկումն անավարտ է մնացել սեպտեմբերի 12-ի նիստում:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:

Comments
SHARE