Գլխավոր Միջազգային Photo. Նոր iPhone-ն առաջինը գնելու համար ավստրալացին 10 օր առաջ հերթ է...

Photo. Նոր iPhone-ն առաջինը գնելու համար ավստրալացին 10 օր առաջ հերթ է կանգնել Apple-ի խանութի մոտ

Աշխարհի թերևս ամենահայտնի սմարթֆոնի՝ iPhone-ի մոլի երկրպագուներից Մազեն Կոռուչեն այնքան է տարվել առաջինը նոր iPhone-ը գնելու ցանկությամբ, որ արդեն 10 օր է՝ հերթ է կանգնել Սիդնեյ քաղաքում Apple-ի պաշտոնական խանութի մոտ ու սպասում է սարքի վաճառքում հայտնվելուն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ենթադրվում է, որ ընկերությունը նոր iPhone X-ը կներկայացնի այսօր` Կուպերտինոյում գտնվող գլխամասում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ: Այն, հավանաբար, վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 22-ից:

Ինչ վերաբերում է 20-ամյա Կոռուչեին, ապա նա վստահ է, որ նոր iPhone-ն այն աստիճան լավն է լինելու, որ դրան հաստատ արժեր փողոցում 10 օր շարունակ սպասել:

«Նախորդ տարի ես Սիդնեյում նոր iPhone-ը գնած 3-րդ մարդն էի, այս տարի ուզում եմ առաջինը լինել: Կար մի մարդ, որն ինձ 50.000 դոլար առաջարկեց այս տեղի համար, բայց ես մերժեցի»,-ասել է երիտասարդը:

Mazen Kourouche (pictured outside the Apple store on George Street) is going to camp outside the store for 10 days to ensure he is the first to get his hands on the new iPhone

The iPhone 7 is seen displayed inside the Apple Store on George St in Sydney last year

Comments
SHARE