Գլխավոր Միջազգային Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար Սաակաշվիլիին տուգանք է սպառնում

Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար Սաակաշվիլիին տուգանք է սպառնում

Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը սահմանն ապօրինի կերպով հատելու վերաբերյալարձանագրություն է կազմել և հանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Քաղաքական գործչին մինչև 325 դոլարի տուգանք է սպառնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կիրակի երեկոյան «Շեգինի» անցագրային կետից Լեհաստանից ներթափանցել է Ուկրաինա։ Հարուցվել է քրեական գործ՝ չորս հոդվածներով։

Սաակաշվիլին հայտարարել է, որ սահմանը հատելու ժամանակ օրենք չի խախտել։ Նա պնդել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ «գողացել են իր անձնագիրը», սակայն ոստիկանությունը հերքել է այդ հայտարարությունը։

Օդեսայի նախկին նահանգապետը նաև հայտարարել է, որ չորեքշաբթի կլքի Լվովը և մեծ շրջագայության կմեկնի Ուկրաինայի խոշոր քաղաքներ՝ միավորվելու իր համախոհների հետ։

Comments
SHARE