Գլխավոր Միջազգային Շոյգուն ու Ասադը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը

Շոյգուն ու Ասադը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

ՊՆ-ում ճշգրտել են, որ բանակի գեներալը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցելություն է կատարել Դամասկոս՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

Կողմերը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը ԻՊ-ի դեմ պայքարում սիրիական կառավարական զորքերի հաջող գործողությունների համատեքստում՝ Ռուսաստանի ՕՏՈՒ աջակցությամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Բացի այդ՝ անդրադարձել են իրավիճակի կայունացման թեմաներին մերձավորարեւելյան պետությունում, դեէսկալացիայի գոտիների գործունեությանն ու բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն։

Comments
SHARE