Գլխավոր Միջազգային Կոբզոնը՝ Պուտինից ստացած նվերի մասին

Կոբզոնը՝ Պուտինից ստացած նվերի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած նվերի մասին։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ սեպտեմբերի 11-ին լրացել է երգչի 80 ամյակը։ Ռուսաստանի ղեկավարը անձամբ է շնորհավորել Կոբոնին հոբելյանի առթիվ։ Արտիստը պատմել է, որ իրենց հանդիպման ժամանակ մեջբերել է բանաստեղծ Ալեքսանդր Իվանովի էպիգրամը, նշելով, որ

«Ինչպես չես կարող կանգնեցնել վազող բիզոնին, այնպես էլ չես կարող կանգնեցնել երգող Կոբզոնին»։

«Եվ դրանից հետո ներս են բերել բրոնզե բիզոնին»,- ասել է երգիչը։

Comments
SHARE