Գլխավոր Տնտեսություն Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազում են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,64%-ով՝  կազմելով  46,93 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,28%-ով՝ հասնելով բարելի համար 52,71 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Comments
SHARE