Գլխավոր Տնտեսություն Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում

Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:

Աղբյուրի համաձայն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,40%-ով՝  կազմելով  47,68 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,27%-ով՝ հասնելով բարելի համար 52,55 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Comments
SHARE