Գլխավոր Տնտեսություն Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,97%-ով՝  կազմելով  47,89 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,71%-ով՝ հասնելով բարելի համար 52,41 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Comments
SHARE