Գլխավոր Տնտեսություն Նավթի համաշխարհային գներն այսօր

Նավթի համաշխարհային գներն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազել են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի հոկտեմբերյան  ֆյուչերսների արժեքները նվազել են 0,29%-ով՝  կազմելով  47,69 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,33%-ով՝ հասնելով բարելի համար 51,70 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Comments
SHARE