Գլխավոր Տնտեսություն Հայաստանի տնտեսական գնահատականը բարձրանում է

Հայաստանի տնտեսական գնահատականը բարձրանում է

«Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելի  լավատեսական են դառնում: Ինչպես միջազգային, այնպես էլ ներքին ֆինանսական կառույցները վերջին շրջանում պարբե­րաբար վերանայում են իրենց գնահատականներն աճի ուղղու­թյամբ: Դա, անշուշտ, կապված է տարեսկզբին տնտեսության մեջ տեղի ունեցող դրական միտում­ների հետ:

 

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում Հայաստանում 6,6 տոկոսով ավելացել է համա­խառն ներքին արդյունքը:

 

Ակնկալվում է, որ տնտեսա­կան աճը բարձր կլինի նաև կի­սամյակի արդյունքներով: Հինգ ամիսների տվյալներով արձա­նագրվել է 6,4 տոկոս տնտեսա­կան ակտիվություն, ինչն անհա­մեմատ բարձր է նախորդ տարվանից: Սա կարևոր գործոն է առաջիկա սպասելիքների ձևավորման հարցում:

 

Պատահական չէ, որ միջազգային մի շարք ֆինանսական այլ կառույցներից հետո տնտեսական աճի սպասումները վերանա­յեց նաև վարկանիշային հայտնի «Ֆիթչ» ընկերությունը՝ միանգամից ավելացնելով 1,3 տոկոսով, նախկին 2,1-ի դիմաց Հայաստանի տնտեսական աճի պոտենցի­ալը գնահատել է 3,4 տոկոս:    Սա միջազգային կազմակերպությունների կողմից մինչ օրս հրապարակված ամենալավատեսական գնահատականն է: Դրանից բարձր կանխատեսում ներկայացրել է միայն Կենտրոնական բանկը, որի սպասելիքները 3,3-4,8 տոկոսի սահմաններում են»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Comments
SHARE