Գլխավոր Տնտեսություն Նավթի գները նվազել են

Նավթի գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազել են։

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,19%-ով՝  կազմելով  46,98  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան  ֆյուչերսներն էլ նվազել են 0,24%-ով՝ հասնելով բարելի համար 49,53 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Comments
SHARE