Գլխավոր Տնտեսություն Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ-ի հունվար-ապրիլին  Հայաստանում արտադրվել է 136.2  հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1%-ով։

Ըստ ԱՎԾ-ի՝  ցինկի խտանյութի արտադրության ծավալները ևս այս տարվա հունվար-ապրիլին աճել են 33.4%-ով՝ կազմելով 2 845 տոննա:  Նշված ժամանակահատվածում 11.1%-ով աճել են մոլիբդենի  (3 659 տոննա), 34.6%-ով  ֆեռոմոլիբդենի (2 439 տոննա), 42.7 անգամ՝ ալյումինե գլանվածքի (128 տոննա) արտադրության ծավալները:

Այս տարվա հունվար-ապրիլին  67.8%-ով  աճել է նաև պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 2 914 տոննա:

ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ տվյալ ժամանակահատվածում 7.7%-ով նվազել է կոնվերտորային պղնձի արտադրությունը՝ կազմելով  3 948 տոննա

Comments
SHARE