Գլխավոր Տնտեսություն Նավթի համաշխարհային գներն աճել են

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,09%-ով՝ կազմելով 44,50 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,13%-ով՝ հասնելով բարելի համար 46,98 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Comments
SHARE