Գլխավոր Տնտեսություն Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերը. «168»

Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերը. «168»

«168.am»-ը գրում է. Global Financial Integrity-ն հայաստանյան ընդդիմության կողմից, թերևս, ամենից շատ շոշափված կազմակերպություններից մեկն է։ Հենց GFI-ն է ամեն տարի զեկույց հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։

Օրինակ, շատերդ լսած կլինեք «վերջին 10 տարում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 9.8 մլրդ դոլար» արտահայտությունը։ Սա հնչել է ամենատարբեր ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում, և այլն։ Ու այս գնահատականը վերցված է հենց GFI-ի զեկույցից։ Ու թեպետ, եթե ավելի ճշգրիտ լինենք, 9.8 մլրդ դոլարը վերաբերում է 2004-2013թթ., ոչ թե վերջին 10 տարիներին, սակայն միլիարդների էֆեկտը դրանից չի փոխվում։

Իսկ GFI-ն ինչ-որ անլուրջ, Ճ կարգի կազմակերպություն չէ։ Այն հզոր վերլուծական կենտրոն է (think-tank), որի գնահատականները հիմնված են մասնագիտական լուրջ ուսումնասիրությունների վրա։ Կարճ ասած, GFI-ի զեկույցը հզոր հաղթաթուղթ է ընդդիմության ձեռքին՝ իշխանությունների և նրանց մոտ կանգնած օլիգարխների «դիմակները» պատռելու համար։

Այսինքն, ենթադրվում է, որ մեր ընդդիմադիրները պետք է շատ ուշադիր լինեին այս կառույցի կողմից հրապարակվող զեկույցների նկատմամբ և բաց չթողնեին դրանք։ Սակայն, զարմանալիորեն, GFI-ի վերջին զեկույցը, որը վերաբերում է արդեն 2005-2014թթ., անուշադրության մատնվեց։ Միգուցե այն պատճառով, որ այն հրապարակվեց այս տարվա մայիսի 1-ին, երբ մենք զբաղված էինք Երևանի ավագանու ընտրություններով։

Фото David Manukyan.

Կամ միգուցե «հավես» ու ժամանակ չեն ունեցել ուսումնասիրելու նոր զեկույցը, հատկապես, որ այնտեղ բացարձակ թվեր ներկայացված չէին, և որոշ թվաբանական գործողություններ կատարելու կարիք կար։

Ինչևէ, նախքան Global Financial Integrity-ի նոր զեկույցին անդրադառնալը՝ հիշեցնենք նախորդը։ GFI-ի նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ 2004-2013թթ. ընթացքում Հայաստանից ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսքը կազմել էր ընդհանուր առմամբ 9 մլրդ 834 մլն դոլար։ Տարեկան միջին արտահոսքը 10 տարվա կտրվածքով կազմում էր 983 մլն դոլար։ Ընդ որում, ըստ տարիների՝ այդ չափն աճել էր. եթե 2004թ. Հայաստանից ապօրինի արտահոսքը 403 մլն դոլար էր, ապա 2013թ.՝ ավելի քան 1.8 մլրդ դոլար։

2005-2014թթ. զեկույցում, ինչպես նշեցինք, ապօրինի ֆինանսական հոսքերի համար ներկայացված են ոչ թե բացարձակ թվեր, այլ տոկոսներ՝ արտաքին առևտրի նկատմամբ։ Ընդ որում, ներկայացված է նվազագույն և առավելագույն արժեքը։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Comments
SHARE