Գլխավոր Քաղաքականություն 2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կշարունակվեն. Սուրեն Կարայան

2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կշարունակվեն. Սուրեն Կարայան

5

2017-ին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կշարունակվեն. այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը:

«2017-ին մեր կանխատեսումները հետևյալն են, որ արտահանման մասով այն աճի տեմպերը, որոնք գրանցվել էին 2016 թվականին, առնվազն կպահպանվեն, և ավելի կգերազանցենք այդ տեմպերը: Ներդրումների մասով ևս աճի տեմպեր կունենանք»,-ասաց նախարարը:

Սուրեն Կարայանի խոսքով՝ 2016-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ են իրականացվել և ակնկալում են, որ այս տարի և՛ տնտեսական աճը, և՛ բոլոր ցուցանիշները, այդ թվում նաև արդյունաբերությունն ու արտահանումը լուրջ աճ կունենան:

Comments
SHARE