Գլխավոր Տնտեսություն 2016 թվականին Հայաստանում սպառողական գները 1.6 տոկոսով նվազել են

2016 թվականին Հայաստանում սպառողական գները 1.6 տոկոսով նվազել են

2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում սպառողական գները 1.6 տոկոսով նվազել են։ Այս մասին հունվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում հացաբուլկեղենի գները նվազել են 3.5 տոկոսով։ «Մսամթերքի գները նվազել են 4.1 տոկոսով, ձկնեղեն էժանացել է 5.5 տոկոսով, ձուն՝ 4.4 տոկոսով, բուսական եւ կենդանական յուղը՝ 5.4 տոկոսով»,– ասել է Մարտիրոսյանը։

Comments
SHARE