Գլխավոր Քաղաքականություն Հանրապետության դպրոցների շենքային պայմանները կուսումնասիրվեն և կներկայացվեն առաջարկներ

Հանրապետության դպրոցների շենքային պայմանները կուսումնասիրվեն և կներկայացվեն առաջարկներ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին և ելնելով դրանից հանձնարարականներ տվեց մի շարք կառույցների ղեկավարերի:

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային  դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակեպպելու վերաբերյալ:

«Երկշաբաթյա ժամկետում  ներկայացնել  առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-ասաց վարչապետը:

 

Comments
SHARE