Գլխավոր Հասարակություն COAF­-ին Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

COAF­-ին Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

208

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք­ երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը: «Արմենպրես»­-ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»­ի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու ինքնադրսեւորվել հենց իրենց համայնքում եւ զարգացնել այն: «Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25­ից 30 համայնքներին»,­ ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք­երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF­ի ծրագրերի իրականացմանը: «Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն ավելի շուտ հանգանակվել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նույն նպատակին: Մենք փորձելու ենք տարբեր մարզերում իրագործվող մեր ծրագրերը, հարստացնել եւ ապահովել դրանց շարունակականությունը»,­հավելեց Հասմիկ Սարգսյանը: Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին ,լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա:

Comments
SHARE