Գլխավոր Միջազգային Օբաման շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին

Օբաման շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին

119

Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման, որը հունվարի 20-ին կլքի պաշտոնն ու լիազորությունները կփոխանցի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հանդես է եղել հրաժեշտի ելույթով:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Օբաման ճառը սկսել է իր և կնոջ՝ Միշել Օբամայի անունից շարքային ամերիկացիներին ուղղված շնորհակալական խոսքով՝ իրեն հավատալու ու աջակցելու համար:

«Տասն օրից աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարությանը հատուկ առանձնահատկությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումն ազատ ընտրված մի նախագահից մյուսին»,-ասել է Օբաման՝ հավելելով, որ իր վարչակազմը կապահովի իշխանության փոխանցման հնարավորինս հարթ գործընթաց:

Աղբյուրը հավելում է, որ Օբաման նախագահի պաշտոնում իր վերջին ելույթն ունեցել է Չիկագոյում, որտեղ 2008թ. կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո արտասանել է իր առաջին նախագահական ճառը:

 

Comments
SHARE