Գլխավոր Միջազգային Համաշխարհային բանկը վատացրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը վատացրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը

8

Համաշխարհային բանկը վատացրել է 2017 և 2018 թվականների համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները 0.1 տոկոսով՝ հասցնելով համապատասխանաբար 2.7 և 2.9 տոկոսի։ Այս մասին ասվում է կազմակերպության «2017-ի գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

2016 թվականի հունիսին Համաշխարային բանկը 2017 թվականի համար կանխատեսել էր համաշխարհային տնտեսության աճ 2.8 տոկոսով, իսկ 2018 թվականին՝ 3 տոկոսով։

Համաշխարհային առևտրի լճացումը, ներդրումների նվազումը, ինչպես նաև բարձր քաղաքական անորոշությունը, Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքով՝ 2016 թվականը դարձրել են համաշխարհային տնտեսության համար բավականին բարդ։ 2017-ին սպասվում է զուսպ վերականգնում։

Ներդրումների թույլ աճը դեռևս ճնշում է գործադրում շատ զարգացող շուկաների և զարգացած երկրների միջնաժամկետ հեռանկարների վրա։

Comments
SHARE