Գլխավոր Հասարակություն ԵԱՀԿ առաքելությունը վաղը դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ առաքելությունը վաղը դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ

Հունվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու  ԼՂՀ  Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ ԳՆ ԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)  և   ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Comments
SHARE