Գլխավոր Տնտեսություն «Գազպրոմ էքսպորտ»-ը Վրաստանին Հայաստան գազի տարանցման վերաբերյալ փաթեթային առաջարկ է արել

«Գազպրոմ էքսպորտ»-ը Վրաստանին Հայաստան գազի տարանցման վերաբերյալ փաթեթային առաջարկ է արել

116
A picture shows a partial view of a compressor station of Ukraine's Naftogaz national oil and gas company near the northeastern Ukrainian city of Kharkiv on August 5, 2014. Russian President Vladimir Putin ordered his government to draft a response to "unacceptable" Western sanctions over Moscow's perceived backing of pro-Kremlin rebels in Ukraine's volatile east. AFP PHOTO/ SERGEY BOBOK

Ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը Վրաստանին փաթեթային առաջարկ է արել գազի փոխադրման ծառայություններից երաշխավորված եկամտի ապահովման համար: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:

Մինսկում հունվարի 10-ին կայացել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հերթական հանդիպումը՝ Հայաստան Վրաստանի տարածքով գազամատակարարման և Վրաստան գազի մատակարարումների պայմանների համաձայնեցման հարցով:

««Գազպրոմ էքսպորտ»-ի կողմից վրացական կողմին փաթեթային առաջարկ է արվել օպտիմալ և փոխշահավետ պայմաններով, որը թույլ կտա վրացական կողմին երաշխավորված եկամուտ ապահովել գազի տեղափոխման ծառայություններից և բարձրացնել Վրաստանի գազապահովման հուսալիությունը»,- հայտարարել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:

Վրաստանը չի գնում ռուսական գազ 2007 թվականից: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88 տոկոսն ապահովվում է Ադրբեջանից մատակարարումների հաշվին, իսկ 12 տոկոսը՝ ռուսական գազի հաշվին, որը նա ստանում է ՌԴ-ից Հայաստան տարանցման դիմաց:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Մինսկ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է «Գազպրոմ» ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ Վրաստանը հնարավոր է զիջումների գնա բանակցությունների հարցում: Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական «կապույտ վառելիքի» ընդհանուր ծավալի 10 տոկոսը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Վրաստանի տարածքով գազի տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին: Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ:

Comments
SHARE