Գլխավոր Միջազգային Քադիրովը նորից անիծել է Ստալինին

Քադիրովը նորից անիծել է Ստալինին

Չեչնիայի ղեկավար Ռազմզան Քադիրովը իր «Ինսթագրամ» էջում անիծել է Կոմկուսի ԿԿ-ի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին 1944-ին չեչեններին արտաքսելու համար։ Քադիրովն այդ թեմային անդրադարձել է պատմական հայրենիք չեչենների վերադարձի 60-ամյակի կապակցությամբ։

«Մեր նախնիները բախվել են անմարդկային փորձությունների, բայց դրսեւորել են տոկունություն ու քաջություն։ Աքսորի սարսափներից հետո ապրելու ու ստեղծելու ուժ են գտել իրենց մեջ։ Իոսիֆ Ստալինը չեչեններին ու մյուս ժողովուրդներին անդունդի եզրն էր տարել։ Թող հավերժ անիծվի նա»,- գրել է Քադիրովը։

Նա նաեւ նշել է, որ չեչեններին մերկապարանոց մեղադրել էին դավաճանության մեջ ու աքսորել, բայց հետո՝ Նիկիտա Խրուշչովի ժամանակ նրանց ռեաբիլիտացրել են ու վերականգնել իրավունքները։

Comments
SHARE