Գլխավոր Միջազգային Նորվեգիան ամբողջությամբ կհրաժարվի FM ռադիոյից

Նորվեգիան ամբողջությամբ կհրաժարվի FM ռադիոյից

2017 թվականի հունվարի 11-ից սկսած Նորվեգիան աստիճանաբար կանջատի FM տիրույթում բոլոր ռադիոկայանները և կդառնա առաջին երկիրը, որը որոշել է ամբողջական անցում կատարել թվային ձևաչափի: Այդ մասին հայտնում է The Verge-ը:

Ռադիոն «թվային» դարձնելու առաջարկը ներկայացվել է նորվեգական կառավարությունում դեռ 2011 թվականին: Չորս տարի անց Նորվեգիան հայտարարել է աշխարհում առաջին երկիրը դառնալու պլանների մասին, որն ամբողջապես կանցնի DAB (Digital Audio Broadcasting) ռադիոհեռարձակման:

Հաղորդվում է, որ DAB ձևաչափը պակաս թանկարժեք է և ապահովում է ավելի որակյալ հնչողություն: Այժմ Նորվեգիայի ընդամենը հինգ ազգային ռադիոկայան է աշխատում FM տիրույթում:

 

Comments
SHARE